Վրաստանը հավակնում է Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական հուշարձաններին

PanARMENIAN.Net - Պատմական հայկական Տայք նահանգ են (ժամանակակից Թուրքիայի Արտվին նահանգը) այցելել մի խումբ «վրացի ուխտագնաց արվեստի գործիչներ»: Այդ ուղեւորությունը, որը կայացել է «Երաժշտության մեջ կենդանացած խոսք» վրացական փառատոնի շրջանակներում, անցկացվում է մի քանի փուլերով Վրաստանի Գրողների միության մտահղացմամբ եւ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:



Ինչպես հաղորդում է վրացական «Ախալի տաոբա» թերթը, «պատմական արմատների հետ ծանոթության, ստեղծագործական գործունեության եւ Տաո-Կլարջետիի (վրացիներն այդպես են անվանում այդ պատմական հայկական նահանգը) հետ կապերի զարգացման ծրագրի առաջին փուլում Թուրքիա է ժամանել մոտ 80 արվեստի գործիչ»: Նրանք ծանոթացել են պատմական հայկական հուշարձանների հետ, այդ թվում` Օշկի վանքի եւ Իշխան գյուղի տաճարի հետ: Նշենք, որ արդեն երկար ժամանակ այդ հայկական պատմական հուշարձանները վրացիները հայտարարում են «վրացական եկեղեցական ճարտարապետության մարգարիտներ» եւ ցանկանում են ամեն գնով սեփականացնել: Վրացական թերթի հաղորդագրության համաձայն, փառատոնի ծրագիրը նախատեսում է «վրացի ուխտագնացների եւս մի քանի խումբ ուղարկել պատմական սրբավայրեր»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---