ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ, ՈՐՊԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ՏԱՍՆՀԻՆԳ ՕՐՈՎ15 ապրիլի 2002 - 23:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, նախկինում իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդ Վանո Սիրադեղյանի, որպես պատգամավորության թեկնածու գրանցման հարցը հետաձգվում է: Ներքին գործերի նախարարության վիզաների եւ անձնագրերի վարչությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի նա պարտավորվում է տեղեկանք տալ այն մասին, որ Վանո Սիրադեղյանը բնակվում է Հայաստանում: Ինչպես հայտնի է, պատգամավորության թեկնածուների համար գործող օրենքում նախատեսված է նստակեցության ցենզ: Այնինչ Սիրադեղյանն արդեն երկու տարի է թաքնվում է իրավապահ մարմիններից: Նախկին նախարարը գտնվում է միջազգային հետախուզության մեջ, եւ որտեղ է նա այժմ հայտնի չէ: Վերաքննիչ դատարանը 15 օրվա ընթացքում պետք է պարզի, թե որքանով օրինաչափ է առաջին ատյանի դատարանի վճիռն այն մասին, որ հիմք չկա մերժել Սիրադեղյանի վստահված անձանց տեղեկանք տալու հարցում, որ նա մինչեւ 2002 թվականի ապրիլը մշտապես բնակվել է երկրում: Հիշեցնենք, որ խորհրդարանում 75-րդ ընտրատարածքի Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |