Վալերի (Աշխեն) Գործունյանին ասպետի կոչում է շնորհվել Արվեստի եւ դպրության ոլորտում 8 սեպտեմբերի 2009 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Վալերի (Աշխեն) Գործունյանը` Ֆրանսիայի հայկական համայնքից Հայաստանում առաջին ներդրողներից մեկը եւ Երեւանում Փարիզյան Սուրճի հիմնադիրը, Ֆրանսիայի Մշակույթի եւ Հաղորդակցության նախարարության կողմից պարգեւատրվել է Արվեստի եւ դպրության ոլորտում ասպետի կոչումով: Այդ կոչումը Ֆրանսիայի Հանրապետության չորս նախարարական եւ գլխավոր տարբերակումներից մեկն է:Վալերի Գործունյանին ուղղված նամակում, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը նշել է, որ երջանիկ է նման շքանշանով պարգe6ատրելու մեկին, ով խորապես նվիրվել է Ֆրանսիայի Մշակույթի տարածմանը: Ըստ նախարարի, այս պարգեւատրմանը իսկապես արժանի է Վալերի Գործունյանը,ով բարձր է պահում Ֆրանսիայի գույները Հայաստանում, եւ ով միշտ առաջին շարքերում է Հայաստանի գույները Ֆրանսիայում պաշտպանելու գործում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |