ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան կոչ է արել Թուրքիային ճանաչել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ասվում է Թուրքիայի վարչապետ Րեջեփ Էրդողանին ուղղված ֆեդերացիայի նամակում: Նամակում ֆեդերացիան իր մտահոգությունն է հայտնել նաեւ վերջերս Թուրքիայում ընդունված կրթական հրահանգների կապակցությամբ, որոնք արգելում են պատմության ուսուցիչներին պատմել թուրք աշակերտներին երիտթուրքերի կառավարության կողմից ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` հայ համայնքի ներկայացուցիչների կրած հալածանքների մասին: Նշենք, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան գտնվում է Փարիզում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---