ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ, ՈՐ ԵԽԽՎ-Ն ԿՃԱՆԱՉԻ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ավելի քան 120 պատգամավորներ, որոնք ներկայցնում են 30 եվրոպական երկրներ, ստորագրել են 1915-22 թվականներին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին հայտարարության տակ: ԵԽԽՎ-յում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ մշակված է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծը, որը մոտ ապագայում կմտնի ԵԽԽՎ-ի օրակարգ: Հայկական պատվիրակության ղեկավարը համոզված է, որ բանաձեւը կընդունվի: «Եթե հայկական պատվիրակությունը գոնե նվազագույն կասկածներ ունենար այդ կապակցությամբ, ապա մենք ռիսկի չէինք դիմի եւ բանաձեւի նախագիծը չէինք մտցնի օրակարգ»,-ընդգծել է հայ խորհրդարանականը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---