ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՄՇԱԿԵԼ10 ապրիլի 2002 - 23:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զինված ուժերի գլխավոր շտաբին հանձնարարել է մշակել ԱՄՆ-ի հետ երկկողմ ռազմական համագործակցության նախագիծ: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Միքայել Հարությունյանը: Նա նշել է, որ երկկողմ ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ոչ մի կերպ չի անդրադառնա Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վրա: Հիշեցնենք, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 4,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն: 2003 թվականին հանրապետությունում ՆԱՏՕ-ի հովանու տակ կանցկացվեն "Cooperative Best Effort-2003" զինավարժություններ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |