Գյումրիում ընթանում է «ԱԳՐՈ ՇԻՐԱԿ ԷՔՍՊՈ 2009» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - «Շիրակ Մրցունակության Կենտրոն» (ՇՄԿ) հիմնադրամի նախաձեռնությամբ, սույն թվ֊ականի սեպտեմբերի 16-ին ժամը 09։30-ին Գյումրիում կմեկնարկվի «ԱԳՐՈ ՇԻՐԱԿ ԷՔՍՊՈ 2009» ամենամյա արդյունաբերողների եւ ծառայությունների վեցերորդ ցուցահանդեսը, որն ունի նաեւ գյուղատնտեսական ուղղվածություն:



֊Միջոցառումը կլինի հանրապետական բնույթի, մասնակցության կհրավիրվեն գյուղմթերքներ վերամշակող ընկերություններ, պարենային ապրանքների արտադրությամբ եւ տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկություններ, ֆերմերային միություններ ապահովագրական ընկերություններ, մասնակիցների մի բաժին էլ կկազմեն ներդրումային ընկերությունները եւ գյուղատնտեսական վարկեր տրամադրող ֆինանսական հաստատությունները եւ այլ ընկերություններ:



Ցուցահանդեսը մասնակիցներին հնարավորություն կընձեռի գործարար նոր կապերի հաստատման, նոր շուկաների ձեռք բերման, ինչպես նաեւ նոր ներդրողների ներգրավման:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---