ՎՏԲ բանկի ղեկավարը պարգեւատրվել է Վալերի Բրյուսովի անվան մեդալով15 սեպտեմբերի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - 2009 թ-ի սեպտեմբերի 14-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում` «ՎՏԲ բանկի (Հայաստան)» ՓԲԸ տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը պարգեւատրվեց Վ. Բրյուսովի անվան մեդալով` ռոս-հայկական մարդասիրական եւ մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման մեջ մեծ հասարակական ներդրում ունենալու համար: Մեդալի հանձնումը կայացավ «Ռուսական խոսքի օրեր Հայաստանում`2009» հանդիսավոր փակման արարողության ժամանակ: ՎՏԲ բանկը (Հայաստան) այդ միջոցառման գլխավոր հովանավորն էր:Հանձնելով մրցանակները, «Ռուսհամագործակցության» Դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար` ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդատու Վիկտոր Կրիվոպուսկովը նշեց, որ Վ.Բրյուսովի անվան մեդալները շնորհվել են ինչպես մշակույթի, կրթության, արվեստի, բիզնեսի, ժուռնալիստիկայի ոլորտի նշանավոր գործիչներին, այնպես նաեւ մեկենասներին ու հումանիստնեի` համամարդկային արժեքների համախոհներին, որոնք շարունակում են մեծ ռուս գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող եւ մարդասեր Վալերի Բրյուսովի բարի ավանդույթները: Հայտնելով շնորհակալություն «Ռուսական խոսքի օրեր Հայաստանում» միջոցառման կազմակերպիչներին ՎՏԲ բանկի հրավերի եւ մեդալի համար, Օվսյաննիկովը ասաց.«Ես ընկալում եմ այս պարգեւվը ոչ որպես անձնական ձեռքբերում, այլ որպես ՎՏԲ բանկի ջանքերի գնահատում հետագայում Ռուսաստանի եւ Հայաստանի մշակութային եւ մարդասիրական կապերի զարգացման համար: Մենք քիչ բան չենք արել հայկական հասարակության լայն շերտերին ռուսական մշակույթի հետ ծանոթացնելու համար: Այս պրակտիկան շարունակվում է այսօր եւ հույս ունեմ, որ այսուհետ կշարունակվի»: Վ.Բրյուսովի անվան մեդալակիրները մշակույթի, արվեստի եւ միջպետական կապերի նշանավոր գործիչներ են, նրանց թվում են այնպիսի նշանավոր համաշխարհային կատարողական արվեստի աստղեր, ինչպիսիք են` Վլադիմիր Սպիվակովը, Եվգենի Կիսինը եւ ուրիշներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |