15 սեպտեմբերի 2009 - 20:28 AMT
Երեւանում կկայանա «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շնորհանդեսը
2009թ. սեպտեմբերի 15-16-ին Երեւանում կկայանա Արեւելյան գործընկերության շնորհանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի Եվրոհանձնաժողովի ներկայացուցչությունը, ծրագրի շնորհանդեսը նպատակ ունի հայաստանյան հիմնական շահագրգիռ կողմերին եւ հասարակության լայն խավերին ներգրավել Արեւելյան գործընկերության հիմնական նպատակների եւ սկզբունքների, ինչպես նաեւ նախաձեռնության կողմից առաջարկվող օգուտների մասին բաց քննարկումների մեջ: ՀանձնակատարԿալլասիկաբինետի ղեկավարՀենրիկ Հոլոլեյը, Արտաքին հարաբերությունների գլխավորտնօրինության Եվրոպականհարեւանության քաղաքականության համակարգման գծով տնօրեն ՌութգերՎիսսելսը եւ Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի եւ Հարավային Կովկասի վարչության ղեկավար Ջոն Կյաերը այցելել են Հայաստան` ներկայացնելու Արեւելյան գործընկերությունը եւ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու այս կարեւոր նախաձեռնության օգուտները, որը նախատեսում է ԵՄ եւ Հայաստանի միջեւ քաղաքական փոխգործակցության նոր մակարդակ:

ԵՄբարձրաստիճան երեք պաշտոնյաները մասնակցելու են Եվրոպական միության հետ տնտեսական ինտեգրման քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը. Հայաստանի հնարավորությունները եւ մարտահրավերները թեմայով բարձր մակարդակի քննարկումներին: Պրն. Կյաերը ներկայացնելու է «Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները եւ ազդեցությունը» թեման: Պրն. Հոլոլեյը խոսելու է «ԵՄ հետ տնտեսական ինտեգրման օգուտները եւ խոչընդոտները. անցումային շրջանում գտնվող տնտեսությունների մարտահրավերները» թեմայի շուրջ:

Պատվիրակությանն ընդունելու է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Արտաքին գործերի փոխնախարար տկն. Կարինե Կազինյանը: Պատվիրակությունը նաեւ քննարկումներ է անցկացնելու Ազգային ժողովի անդամների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: