Արմեն Ռուստամյան. Արձանագրությունները ստորագրելուց Հայաստանը միայն կորուստներ է կրելու15 սեպտեմբերի 2009 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանն արդեն մեծ զիջումների է գնացել: Հանդիսանալով Ցեղասպանության զոհը` նա համաձայնել է առանց նախապայմանների կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, մինչդեռ հենց Հայաստանն իրավունք ուներ դրանք առաջադրել: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՅ Դաշնակցության Բարձրագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումն անհնար է, քանի դեռ Թուրքիան շարունակում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Անկարան աշխարհով մեկ լուրջ պայքար է սկսել` ջանալով իրադրությունն այնպես ներկայացնել, որ ոչ թե Հայաստանը, այլ հենց Թուրքիան է ամբողջ կատարվածի «զոհը»:«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ողջ գործընթացն այսօր սառեցված է»,- նշել է Ռուստամյանը` ավելացնելով, որ վերջին ժամանակներս գործընթացը սկսել է լուրջ թափ հավաքել, ինչը Հայաստանի համար լավ հնարավորություն էր այդ հարցին վերջնական լուծում տալու համար: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների վերսկսման պատճառով գործընթացը կանգնեցվեց: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, իսկ այսօր մենք նվազեցրել ենք այդ ճնշումը: Որտե՞ղ է այն երաշխիքը, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նման բան պարզապես չկա»,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը` նշելով, որ ընդունելով Արձանագրությունները` Հայաստանը միայն կորուստներ է կրելու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |