ՏԱՍԸ ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՄԱՐԱԳԱ ԳՅՈՒՂՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - Ուղիղ տասը տարի առաջ` 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարագա գյուղում տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, որոնց զոհ են դարձել տարբեր գնահատումներով 49-ից 53 մարդ: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, եւս 50 հոգի, այդ թվում եւ 9 երեխա, պատանդ են վերցվել: Գյուղի խաղաղ բնակչության նկատմամբ աննախադեպ դաժան հանցագործությունները կատարվել են ադրբեջանական զինված կազմավորումների` Միլիցիայի Հատուկ Նշանակման Ջոկատի կողմից, որոնք Մարագա են ներխուժել երկու տասնյակ տանկերի ուղեկցությամբ: Ջարդը վերսկսվել է ապրիլի 22-ին, երբ ողջ մնացածները վերադարձել են զոհվածներին հուղարկավորելու նպատակով: Մարագայի զոհերի մասին տվյալները հաստատվել են տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես «Helsinki Watch»-ի կողմից: Ժամանելով ողբերգության վայր` Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը ականատես է եղել նրան, թե ինչպես լիովին քանդված եւ թալանված գյուղում մարդիկ թաղում էին ողջակիզված մեծերի եւ երեխաների մասնատված մարմինները: Մարագայում կատարած ադրբեջանցիների վայրագությունները բարոնուհի Քոքսը նկարագրել է «Էթնիկական զտումը շարունակվում է» գրքում: Քոքսին հատկապես վրդովեցնում է այն փաստը, որ ադրբեջանցիները բարձրագոչ հայտարարություններ են անում եւ դիմում են տարբեր միջազգային կազմակերպություններին Խոջալույում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որտեղ, նրա խոսքերով, ամեն ինչ միանշանակ չէ, իսկ հայերը Մարագայում կատարված վայրագությունների անժխտելի ապացույցներ ունենալով` բավարար ակտիվություն չեն ցուցաբերում դրանք համաշխարհային հանրությանը ներկայացնելու գործում: Մարագայի ողբերգությունը գնահատվում է որպես ցեղասպանության ամենաահավոր օրինակներից մեկը եւ Ղարաբաղի կողմից դիտվում է 1991-1992 թվականներին Գետաշենում, Մարտունաշենում, Բուզլուխում, Էրքեջում եւ ԼՂՀ հյուսիսի այլ բնակավայրերում Ադրբեջանի կատարած արյունալի հանցագործությունների շարքում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---