ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է, ՈՐ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ՉՆԱՅԱԾ, ՈՐ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԱՔՆՎՈՒՄ Է ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Մի շարք ծանրագույն հանցագործությունների մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող` Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, երբեմնի իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության ոչ ֆորմալ առաջնորդ Վանո Սիրադեղյանը թույլտվություն է ստացել գրանցվել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու: Դատարանը, ուր դիմել են Սիրադեղյանի վստահված անձինք, պարտավորեցրել է ՆԳՆ անձնագրերի եւ վիզաների վարչությանը, փախուստի մեջ գտնվող պատգամավորության թեկնածուին տեղեկանք տալ այն մասին, որ նա մինչեւ 2000 թվականի ապրիլի 3-ը մշտապես բնակվել է Հայաստանում: Այդպիսով, դատարանը որոշել է, որ ՀՀ ընտրական օրենսդրության վերջին հինգ տարիների ընթացքում հանրապետությունում մշտապես բնակվելու պայմանը չի խանգարում Վանո Սիրադեղյանին մասնակցել ընտրություններին: Ապրիլի 14-ին Տավուշի մարզի շրջանային ընտրական հանձնաժողովը վերջնականապես կգրանցի այն պատգամավորության թեկնածուներին, որոնք կմասնակցեն 75-րդ ընտրական տարածքում կայանալիք ընտրություններին, որը որպես պատգամավոր մինչեւ վերջերս ներկայացնում էր Սիրադեղյանը: Հիշեցնենք, որ օրենքի համաձայն նա զրկվել էր պատգամավորի մանդատից` խորհրդարանական նիստերի ավելի քան կեսից անհարգելի պատճառով բացակայելու համար: Ընտրությունները 75-րդ ընտրատարածքում կկայանան մայիսի 19-ին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---