ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է «ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր անց է կացրել մամուլի ասուլիս, որտեղ ներկայացրել է իր կողմից ստեղծված «Ազգային քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպության պլանները: Հովհաննիսյանի խոսքերով` կազմակերպության ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում ինքնուրույն կյանքի կոչելու ցանկությամբ այն, ինչով նա զբաղվում էր մինչ այժմ տեսականորեն կենտրոնը ղեկավարելիս: Նա նշել է, որ Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից պատրաստված վերլուծությունները եւ հանձնարարականները առաջարկվել են իշխանության մարմիններին եւ բոլոր շահագրգռված քաղաքական ինստիտուտներին, սակայն, իշխանությունը եւ քաղաքական վերնախավը անհրաժեշտ շահագրգռվածություն չի ցուցաբերել դրանց հանդեպ: «Ազգային քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպությունը հիմնական ուշադրությունը, նրա առաջնորդի խոսքերով, կհատկացնի երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, հասարակական կյանքում քաղաքացիների ընդգրկմանը, ազգային հարստությունների արմատավորմանը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---