ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - «Եվրախորհուրդը հանդես է գալիս ղարաբաղյան կարգավորման գործընթացի գաղտնիության վերացման եւ դրան հրապարակայնություն տալու օգտին»: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այս մասին հայտնել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Լատվիայի ԱԳՆ ղեկավար Անտանաս Վալիոնիսը ադրբեջանական լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում: Նրա խոսքերով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Եվրախորհուրդը հավատարիմ է հետեւյալ սկզբունքներին. խաղաղ միջոցներով հիմնախնդրի լուծում, տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանում, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխզիջում, բանակցային գործընթացում գաղտնիության վերացում: Բացի այդ, ԵԽ-ը կարեւոր գործոն է համարումՀարավային Կովկասի երեք երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցության սկիզբը: ԵԽ-ը գտնում է, որ հակամարտության լուծման համար օպտիմալ ֆորմատը խաղաղ գործընթացն է ԵԱՀԿ շրջանակներում: ԵԽ-ը կարող է միանալ այդ գործընթացին փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման մեխանիզմների եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մշակման Վենետիկյան հանձնաժողովի միջոցով: Վալիոնիսը հասկացրել է, որ Եվրախորհուրդը մտադիր չէ փոխարինել ԵԱՀԿ-ին եւ «խլել էստաֆետային փայտիկը»: Սակայն Վալիոնիսը չի բացառել ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների քննարկման հնարավորությունը: Ինչ վերաբերում է ԵԽ-ի առջեւ Ադրբեջանի պարտականությունների կատարման հարցին, Վալիոնիսը հաստատեց, որ «Բաքվում յուրաքանչյուր հանդիպման ընթացքում շոշափվում է քաղբանտարկյալների մասին հարցը»: Նրա խոսքերով` չնայած ադրբեջանական կողմը չի ընդունում «քաղբանտարկյալ» տերմինը, համենայն դեպս պաշտոնական Բաքուն խոստանում է ուսումնասիրել եւ «ամեն հարցին պազորոշ պատասխաններ» տալ: Ինչպես նշել է Վալիոնիսը, ներկայումս «կողմերն ուսումնասիրում են 716 մարդու ազգանուն ընդգրկող ցուցակը»: Չնայած «հարցի ողջ բարդությանը», երկու կողմերն էլ միատեսակ շահագրգռված են դրա լուծմամբ, նշել է ԵԽ-ի ներկայացուցիչը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---