Հայաստանում կբացվի ԵՄ տեղեկատվական կենտրոն24 սեպտեմբերի 2009 - 01:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարԱրթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել էԵվրամիության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Գուննար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:Կողմերը քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության «Հայաստան-Եվրամիություն» գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր, ինչպեսեւ «Արեւելյան գործընկերության» շրջանակում քաղաքական համագործակցության հեռանկարները: Գուննար Վիգանդը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքից եւ կարեւորել ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը Հայաստանում: Կողմերն ընդգծել են Հայաստանում ԵՄ տեղեկատվական կենտրոնների բացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը: Արթուր Բաղդասարյանի առաջարկով քննարկվել է Եվրամիության անդամ երկրների հետ վիզային պարզեցված համակարգի ձեւավորման հնարավորությունը: Գուննար Վիգանդը Եվրամիության օժանդակությունն է հայտնել այս խնդրի լուծմանը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ քննարկումների արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանի գլխավորությամբ, որը ձեռնամուխ կլինի անհրաժեշտ համաձայնագրերի մշակմանը: Զրուցակիցներն անդրադարձելեն նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդրին: Գուննար Վիգանդը եւ ԵՄ նախագահությունը ներկայացնող Շվեդիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի վարչության տնօրեն Յոհան Ֆրիզելը Եվրամիության աջակցությունն են հայտնել երկու երկրների միջեւ ծավալվող գործընթացին: Անդրադարձ էեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը տարածաշրջանայինկայունության ամրապնդման համատեքստում, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարի մամլոգրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |