ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ 4 ապրիլի 2002 - 23:57 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գների բարձրացումը կանդրադառնա տեղական շուկայի վրա: «Արմինֆո» գործակալության տվյալներով, տեղական ներմուծողները արդեն գնել են նավթամթերքը նոր գներով եւ բնականաբար կբարձրացնեն բենզինի եւ դիզվառելիքի մանրածախ գները: Նախատեսվում է, որ Regular ապրանքանիշի մի լիտր բենզինի մանրածախ գինը կավելանա 10-20 դրամով(2-4 սենթ) եւ կկազմի 260-270 դրամ (46-48 սենթ): Դիզելային վառելիքի գների աճ ապրիլին չի կանխատեսվում: Նշենք, որ Լոնդոնի բորսայում ապրիլի երկուսին կայացած աճուրդի ընթացքում ապրիլի ֆյուչերսային սահմանումը կազմել է 28 դոլար բարելի համար: Գների աճը պայմանավորված է պաղեստինա-իսրայելական հակամարտության ծավալման հնարավորությամբ եւ այն լուրերով, թե առանձին արաբական երկրներ կարող են էմբարգո մտցնել դաշնակիցների կողմից Իսրայելին նավթ մատակարարելու վրա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |