G20 արդյունքները. Թեհրանի միջուկային ծրագիրը գերտերությունների հսկողության տակ է26 սեպտեմբերի 2009 - 15:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման չի բացառել Իրանի նկատմամբ ռազմական ուժի կիրառման հնարավորությունը: Այդ մասին Պիտտսբուրգում կայացած G20 գագաթաժողովի ավարտից հետո կայացած ամփոփիչ մամլո ասուլիսին հայտնել է ամերիկյան նախագահը: Բարակ Օբաման իրանական ղեկավարությանը զգուշացրել է հակադրվելու ուղին շարունակելուց եւ նկատել, որ միջազգային հանրությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճերում երբեք այդքան միասնական չի եղել, որքան այժմ: ԱՄՆ նախագահը հայտնել է, որ եթե դիվանագիտությունը արդյունք չտա, ապա Իրանի նկատմամբ շատ լուրջ պատժամիջոցներ կներմուծվեն: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր հերթին հայտնել է Իրանի միջուկային խնդրի կարգավորման նպատակով ամենակարճ ժամկետներում համապարփակ եւ երկարաժամկետ համաձայնություն կնքելու մասին բանակցություններ սկսելու վճռականության մասին: «Ռուսաստանը պահպանում է իր հավատարմությունը Իրանի հետ լուրջ երկխոսությանը` այդ երկրի միջուկային ծրագրի առնչությամբ միջազգային հանրության հույզերը վերացնելու արդյունավետ միջոցների մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով: Իսկապես, բացահայտված տեղեկություններն այն մասին, որ Իրանը ձեռնամուխ է եղել հարստացման նոր գործարանի շինարարությանը, միայն ավելացնում են մոտ ժամանակներս կոնկրետ եւ ստուգվող արդյունքների հասնելու մեր վճռականությունը»,- հայտնել է Դմիտրի Մեդվեդեւը: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին ծրագրված է «վեցնյակի», որի մասնակիցն է նաեւ Ռուսաստանը, հանդիպումը Իրանի ներկայացուցիչների հետ: «Այդ հանդիպումը Իրանին հնարավորություն կտա ցույց տալ, որ նա նույնպես տրամադրված է այդ խնդրի բանակցային լուծման որոնմանը: Մենք հույս ունենք, որ հատկապես բացահայտված տեղեկությունների պայմաններում, որ Իրանը ձեռնամուխ է եղել հարստացման նոր գործարանի շինարարությանը, Իրանը զուտ խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկան զարգացնելու իր մտադրության համոզիչ ապացույցներ կտրամադրի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |