Հայ շախմատիստները պատանեկան Օլիմպիադայում առաջին երկու տուրերում հաղթել են Թուրքիայի հավաքականներին26 սեպտեմբերի 2009 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը (մինչեւ 16 տարեկան) հաջող է մեկնարկել Համաշխարհային պատանեկան շախմատային օլիմպիադայում, որը սեպտեմբերի 24-հոկտեմբերի 4 ընթանում է թուրքական Ահիսար քաղաքում:Հայաստանի ընտրանին առաջին տուրում 3:1 հաշվով հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում 3,5-0,5 հաշվով առավելության հասավ Թուրքիայի կանանց հավաքականներից մեկի հանդեպ: Հայաստանի հավաքականը երկու տուրերից հետո 6,5 միավորով մրցաշարային սանդղակի 4-րդ հորիզոնականը: 8 միավորով սանդղակը գլխավորում է Վրաստանի հավաքականը, երկրորդ տեղում հնդկական ընտրանին է, որը նույնպես 8 միավոր է հավաքել, իսկ առաջին եռյակը 7 միավորով ամփոփում է Թուրքիայի հավաքականներից մեկը, որի հետ Հայաստանի հավաքականը հանդիպում կունենա 3-րդ տուրում: Օլիմպիադային մասնակցում են 22 թիմեր, այդ թվում` 6 թիմեր Թուրքիայից: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Տիգրան Նալբանդյանի ղեկավարությամբ ներկայացնում են գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Ռոբերտ Աղասարյանը եւ Վահե Բաղդասարյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |