ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթը մերժել է ընդդիմության կոչը` չեղյալ հայտարարել Իսրայելի հետ կնքված պայմանագիրը տանկերի նորացման վերաբերյալ 668 միլիոն դոլար արժողությամբ: «Գործարքը կնքված է եւ պետք է իրականացվի»,- ասել է վարչապետը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Ասոշիէյթեդ Պրեսսը», Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել երկրի կառավարությանը չեղյալ հայտարարել գործարքը ի պատասխան Իսրայելի գործողություններին Պաղեստինի դեմ: Միեւնույն ժամանակ, Էջեւիթը նշել է, որ Թուրքիան կարող է որոշակի միջոցներ ձեռնարկել Իսրայելի նկատմամբ: Սակայն, հատկապես ինչ միջոցներ, վարչապետը չի հաղորդել:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---