Հայ-թուրքական արձանագրություններն ավելի շուտ թուրքամետ են, քան հայանպաստ

PanARMENIAN.Net - «Այս քննարկումները վերաբերվում են ոչ թե բուն հայ-թուրքական հարաբերություններին, այլ Արձանագրություններին»,-հայտարարել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրա խոսքերով, ցանկացած հարցադրում այն մասին, թե սահմանը չի կարող փակ մնալ եւ հարեւանների հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ, շեղում է խնդրի էությունից: Նա նաեւ նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունները իրավական փաստաթուղթ են, եւ եթե անընդունելի է գոնե մեկ կետը, կնշանակի, անընդունելի է ամբողջ փաստաթուղթը:



«Ելնելով նրանից, որ Արձանագրությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը եւ սահմանափակում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր ջանքերը, ես դեմ եմ այդ Արձանագրությունների ստորագրմանը»,-ասել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---