Հայաստանը երբեք չի ստորագրի Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող փաստաթուղթ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանում սկսվել են «Նախաստորագրված արձանագրությունները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով լսումները: Բացելով լսումները` ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հանրության եւ փորձագետների կարծիքն այս հարցում չափազանց կարեւոր է: «Ինչով էլ ավարտվեն այսօրվա լսումները, ես կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանը երբեք ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի, որտեղ կասկածի տակ կարող է դրվել Հայոց ցեղասպանության փաստը: «Մենք նաեւ չենք ստորագրի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը մերժող փաստաթուղթ: Արդեն բազմիցս ասվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ընդհանուր ոչ մի բան չունի ղարաբաղյան կարգավորման հետ, դրանք բոլորովին ատրբեր գործընթացներ են»,-ասել է ՀՀ խորհրդարանի խոսնակը` հավելելով, որ չի բացառվում, որ Թուրքիան ինքը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:



Իր հերթին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նշել է, որ առանց Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման, Հայաստանը բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին եւ ոչ մի երաշխիք չկա, որ հետագայում այս երկու հարցերը չեն փորձի կապակցել:



Ստորագրելով Արձանագրությունները` Հայաստանը կզրկվի Կարսի պայմանագիրը վիճարկելու հնարավորությունից, եւ, ինչն առավել վտանգավոր է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելու հնարավորությունից, որը Արձանագրությունների ստորագրումից հետո կարող է արգելակվել»,-ասել է Ռուստամյանը` հավելելով, որ հայկական կողմը այս դեպքում հանդես է գալիս որպես պարտվող եւ Թուրքիային զիջումներ արած կողմ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---