Հոկտեմբերի 1-5-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից մինչեւ 5-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառով, հաղորդում է«ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունը:



Գազի մատակարարման դադարեցումը չի հանգեցնի փոփոխությունների գազասպառման շուկայում, գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների»,-ասվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---