Թուրք լրագրողները դեմ են Թուրքիայի արտգործնախարարության գործողություններին

PanARMENIAN.Net - Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիան (Association of Diplomacy Correspondents, DMD) քննադատության է ենթարկել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը` կապված NTV հեռուստաընկերության նկարահանող խմբի Արցախ կատարած այցի հետ: Այս մասին հաղորդում է Todays Zaman-ը:



Թուրքիայի արտգործնախարարությունը Ադրբեջանի արտգործնախարարության նոտային ի պատասխան հայտարարել է, որ «թուրք լրագրողների վարվելակերպն անօրինական է եւ չունի ոչ մի ընդհանուր բան Թուրքիայի քաղաքականության հետ»:



Ի պատասխան սրան Թուրքիայի լրագրողական ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք հիշեցնում ենք Թուրքիայի արտգործնախարարությանը, որ լրագրողներն ընդունելով իրենց մասնագիտական պարտավորությունները` միաժամանակ իրենց վրա չեն վերցնում ոչ մի պարտավորություն հանդես չգալ պետության քաղաքականության դեմ, այլ առաջնորդվում են իրենց մասնագիտական սկզբունքներով` միջազգային ընդունված չափանիշների շրջանակներում»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---