1 հոկտեմբերի 2009 - 22:36 AMT
ԱՄՆ-ի ՀՅԴ - ն կներկայացնի նախագահ Սերժ Սարգսյանին իր մտավախությունները Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ
ԱՄՆ-ի Արեւելյան ափի ՀՅ Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները մտադիր են մասնակցել ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների հետ ՀՀ նախագահի հանդիպմանը, որը տեղի կունենա Նյու Յորքում` հոկտեմբերի 3-ն: «Մենք կմասնակցենք այդ հանդիպմանը, քանի որ չենք ցանկանում բաց թողնել հնարավորությունը` արտահայտելու մեր բողոքը այդ վտանգավոր Արձանագրությունների ստորագրման դեմ: Մենք կասենք ՀՀ նախագահին, որ այդ Արձանագրությունները ոտնահարում են հայ ժողովրդի ազգային շահերը», - նշված է ԱՄՆ-ի Արեւելյան ափի ՀՅ Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի հաղորդակցության մեջ:

ԱՄՆ-ի Արեւելյան ափի ՀՅ Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները անընդունելի են համարում Արձանագրությունների հետեւյալ դրույթները` Հայաստանի կողմից ներկայիս Թուրքիայի սահմանների ճանաչումը, Հայոց ցեղասպանության փաստը հետաքննող պատմական ենթահանձնաժողովի ստեղծումը, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, գրում է asbarez.com.-ը: