Արդյո՞ք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման համար գոյություն ուներ այլընտրանքային ուղի

PanARMENIAN.Net - Կարծում եմ, որ Թուրքիայի հետ սահմանը բացելու միակ ելքը Արձանագրությունները չէին, քանի որ պետք է հիշել, որ Թուրքիան ստորագրել է 1958 թ. ծովային իրավունքի Ժնեւի կոնվենցիան, որը ամրապնդում է ներմայրցամաքային երկրների դեպի ծով ելքի իրավունքը: Այս մասին այսօրվա խորհրդարանական լսումներում ասել է ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:



Նրա խոսքերով, ելնելով տվյալ կոնվենցիայի դրույթներից, Թուրքիան անընդհատ խախտել է իր վրա վերցրած պարտավորությունը, այսինքն տվյալ դեպքում չտրամադրեց Հայաստանին դեպի ծով ելք ունենալու իրավունքը: «Մենք կարող էինք հիմնական շեշտը դնել այդ փաստի վրա եւ այդ ճանապարհով հասնել սահմանների բացմանը` եւ ոչ թե Արձանագրությունների ստորագրությամբ, որոնցում կան թուրքական նախապայմաններ», - ամփոփեց Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---