Կինոփառատոնի շրջանակներում նկարահանվում է ֆիլմ երեխաների խնդիրների մասին 3 հոկտեմբերի 2009 - 19:40 AMT PanARMENIAN.Net - «Երեւանում նկարահանվում է անիմացիոն ֆիլմ երեխաների իրավունքների մասին` 6-13 տարեկան12 երեխաների մասնակցությամբ», - հոկտեմբերի 3-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին:Ֆիլմի աշխատանքները սկսվել են 4 օր առաջ` Հայաստանի UNICEF-ի գրասենյակի աջակցությամբ: Երեխաների համար նաեւ կազմակերպվել է սեմինար` «Յուրաքանչուր խնդիր ունի իր լուծումը», որը վարում են երեխաների հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետներ` Ֆլավի Դարչեն եւ Ռենո Արմանեն: Սեմինարը կտեւի 10 օր, իսկ նկարահանվող ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 20` UNESCO-յի երեխաների իրավունքների կոնվենցիայի 20-ամյա հոբելյանի առթիվ: ReAnimania փառատոնը տեղի կունենա Երեւանում` հոկտեմբերի 3-6: Փառատոնին կներկայացվի շուրջ 100 ֆիլմ` Շվեցարիայից, Ֆրանսիայից, Շվեցիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |