Լիլիթ Մկրտչյանն իր երկրորդ հաղթանակն է տարել ՖԻԴԵ-ի Գրան-պրիի կանանց մրցաշարում 5 հոկտեմբերի 2009 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրիի կանանց մրցաշարի երկրորդ փուլի 6-րդ տուրում, որը մեկնարկել է սեպտեմբերի 28-ին Նանկին քաղաքում (Չինաստան), իր երկրորդ հաղթանակն է տարել, սպիտակներով խաղալով Էկվադորի ներկայացուցիչ Մարտա Ֆիերոյի հետ: Հիշեցնենք, որ Մկրտչյանը 5-րդ տուրում տոնեց իր առաջին հաղթանակը չինացի Չժաո Սյուէի հետ: 6 տուրերից հետո Լիլիթ Մկրտչյանը հավաքեց 3,5 միավոր եւ կիսում է մրցաշարային աղյուսակի 3-6 տեղերը չինացի Չժաո Սյուէի ու Քսյու Յուխայի հետ: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել վրացուհի Նանա Ձագնիձեն, որն իր հինգերորդ հաղթանակն է տարել 6-րդ տուրում` հաղթելով Քսյու Յուխային: 4 միավորներով 2-րդ տեղում է Մարի Սեբան: 7-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանըը սեւերով կխաղա Մոնղոլիայի ներկայացուցիչ Մոնղոնթուլ Բաթհույագի հետ: 6-րդ տուրի արդյունքները. Չժաո Սյուէ (Չինաստան)-Ժու Չեն (Քաթար)-1:0 Բաիրա Կովանովա (Ռուսաստան)-Բեթյուլ Յիլդիզ (Թուրքիա)-1:0 Մարի Սեբա (Ֆրանսիա)-Յու Վենյուն (Չինաստան)-1:0 Քսյու Յուխա (Չինաստան)-Նանա Ձագնիձե (Վրաստան)-0:1 Շեն Յան (Չինաստան)-Մոնղոնթուլ Բաթհույագ (Մոնղոլիա)-0,5:0,5 Լիլիթ Մկրտչյան (Հայաստան)-Մարտա Ֆիերո (Էկվադոր)-1:0 Մրցաշարային դասավորությունը 6 տուրերից հետո` Նանա Ձագնիձե-5, Մարի Սեբա-4, Լիլիթ Մկրտչյան, Քսյու Յուխա, Չժաո Սյուէ-3,5, Յու Վենյուն, Ժու Չեն, Մոնղոնթուլ Բաթհույագ, Բաիրա Կովանովա-3, Շեն Յան-2,5, Բեթյուլ Յիլդիզ-0: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |