Շախմատի «Միկա» տղամարդկանց ակումբը հաջող է մեկնարկել Շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում

PanARMENIAN.Net - Օհրիդում (Մակեդոնիա) մեկնարկել է Շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի չեմպիոն «Միկան»: Հայկական շախմատի ակումբը հաջող է մեկնարկել` առաջին տուրում հաղթելով բելգիական «Բոգերհութ» ակումբին 4:2 հաշվով:



Հայկական ակումբից հաղթանակներ տարան Լեւոն Արոնյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Զավեն Անդրեասյանը: Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Արմեն Փաշիկյանը պարտություն է կրել:



Այդպիսով, «Միկան» 1-ին տուրից հետո 2 միավոր է հավաքել եւ կիսում է 1-26 տեղերը մրցաշարի այլ թիմերի հետ:



Երկրորդ փուլում «Միկան» ուժերը կչափի Մոսկվայի «ՇՍՄ-64»-ի հետ, որի կազմում ընդգրկված են Գելֆանդը, Կարյակինը, Կարուանը, Ռյազանցեւը, Սավչենկոն, Նաերը, Նեպոմնյաշչին ու Գրաչովը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---