Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. «Արարատն» իր դաշտում կարողացավ ոչ ոքի կորզել «Միկայից» 5 հոկտեմբերի 2009 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Արարատն» իր դաշտում ընդունել է Աշտարակի «Միկային»: Երեւանյան ակումբը առաջին խաղակեսից հետո 0:2 հաշվով կարողացավ հավաքել ուժերը եւ փրկել խաղը: Հաշիվը բացեց աշտարակցիների իսպանացի կիսապաշտպան Ուլիսես Մոնտենեգրոն 25-րդ րոպեին, իսկ 42-րդ րոպեին «Միկայի» լեգիոներ Բոտի Դեմելը կրկնպատկեց իր թիմի առավելությունը: Ընդմիջումից հետո արարատցիներին հաջողվեց կրճատել հաշիվը` 55-րդ րոպեին աչքի ընկավ պաշտպան Կարեն Ավոյանը, իսկ խաղի ավարտին 86-րդ րոպեին կիսապաշտպան Արթուր Մինասյանը իրացնելով 11-մետրանոց հարվածը, հավասարեցրեց հաշիվը, որը մինչ խաղի ավարտն անփոփոխ մնաց: Այդպիսով, «Միկան» շատ կարեւոր երկու միավոր կորցրեց չեմպիոնի տիտղոսի համար պայքարում` թույլ տալով «Փյունիկին» միանձնյա գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը: 24-րդ տուրի վերջին խաղում «Ուլիսն» իր դաշտում անսպասելիորեն զիջեց Կապանի «Գանձասարին» 1:2 հաշվով: Երեւանցիներն առաջին խաղակեսից հետո հաղթում էին 1:0 հաշվով, սակայն չկարողացան պահպանել իրենց առավելությունը եւ, սկզբում 46-րդ, իսկ հետո 84-րդ րոպեին գնդակ բաց թողնելով, զիջեցին հյուրերին 1:2 հաշվով: Մրցաշարային դասավորությունը 24 տուրից հետո` 1. «Փյունիկ»-53 միավոր 2. «Միկա»-51 միավոր 3.«Ուլիս»-43 4. «Բանանց»-42 5.«Գանձասար»-32 6. «Շիրակ»-23 7. «Կիլիկիա»-16 8. «Արարատ»-10: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |