Երեւանում մեկնարկել է ՀՀ ԱԺ փորձագիտական կազմի հմտությունները հզորացնող ուսուցողական ծրագիրը 5 հոկտեմբերի 2009 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Փորձագիտական կազմը մեծ դերակատարություն ունի խորհրդարանի աշխատանքի մեջ: Նրանց աշխատանքի որակից է կախված ողջ օրենսդրական գործընթացը»,-այսօր ծրագրի բացմանն ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախագահ, դեսպան Սերգեյ Կապիսոնը: Ծրագրի 25 մասնակիցները ՀՀ ԱԺ հանձնաժողովների անդամներ են: Ուսուցողական ծրագիրը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` օրենքի մշակման տեխնիկա, սոցիալական պաշտպանություն եւ բնապահպանական օրենսդրություն, կոռուպցիայի դեմ պայքար եւ դատական բարեփոխումներ եւ այլն: Ծրագրի հաջորդ փուլում տեղի կունենա ճանաչողական այց ԵԱՀԿ այլ անդամ երկրների խորհրդարաններ, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ գրադարանին կփոխանցվի մասնագիտական գրականություն: «Այս ծրագիրը բավականին արդյունավետ է, եւ ես վստահ եմ, որ այս դասընթացներում ձեռք բերած գիտելիքները, կնպաստեն մասնագիտական հմտությունների հզորացմանն ու մեր երկրի Աժ աշխատակազմի աշխատանքի արդյուանվետության բարձրացմանը»,-ընդգծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Այս ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԺ միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում: Այս տարի ծրագիրն անց է կացվում չորրորդ անգամ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |