Հայաստանը կարող է պատմական ենթահանձնաժողովի օրակարգի մեջ Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող հարցեր ներմուծել

PanARMENIAN.Net - Անկարայի ողջ ռազմավարությունն ուղղված է նրան, որ Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխվի գիտական հարթություն եւ քննարկման առարկա դառնա: Բայց ոչ մի հայ պատմաբան չի քննարկի Հայոց ցեղասպանության ինքնին փաստը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Անկարան ամեն կերպ փորձելու է ստեղծվելիք պատմական ենթահանձնաժողովի շրջանակներում Ցեղասպանության հարցը քննարկման առարկա դարձնել: Բայց մենք մեր հերթին կարող են այդ հանձնաժողովի աշխատանքի օրակարգի մեջ մտնել հարցեր, որոնք սպառնալիք են ներկայացնում թուրքական կողմի համար»,- հայտնել է Հայկ Դեմոյանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---