ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԲԱՔՈՒՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովի երեկվա հայտարարությունը գործնականում հաստատում է վաղուց արդեն հայտնի այն փաստը, որ Բաքուն միջազգային ահաբեկչական ցանցի կարեւոր օղակներից մեկն է: Ինչպես հաղորդում է «Ազադլիգ» թերթը, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարը հայտարարել է լրագրողներին, որ Ադրբեջանում գործում են, ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից աշխարհի առավել վտանգավոր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված, «Հեզբոլախ» ահաբեկչական կազմակերպության օղակները: Դրանից բացի, հայտնի է, որ Ադրբեջանում ակտիվորեն գործում են այնպիսի ահաբեկչական խմբավորումների տարածաշրջանային կազմակերպությունները, ինչպիսիք են «Հիզբուրտ-Թահրիրը», «Ջեյշուլահը», «Իսլամական ջիհադը», «Իհվանուլ մուսլիմինը», «Գուտբիյեն» եւ այլն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---