Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները զոհաբերվում են ԵԽԽՎ քաղաքական շահերին

PanARMENIAN.Net - «ԵԽԽՎ չորրորդ նիստում քննարկվում էին ոչ թե Հայաստանի ժողովրդավարացման, այլ բնապահպանական խնդիրներ ու վրացա-ռուսական պատերազմին վերաբերող հարցեր»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:



Փոստանջյանի խոսքով, ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի նիստի ավարտին շոշափվեց Հայաստանին առնչվող մի հարց եւ որոշակի առաջընթաց նշվեց ժողովրդավարացման գործընթացում: «Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով ԵԽԽՎ-ն իր օրակարգի մեջ չէր ներառել Հայաստանի ժողովրդավարացման խնդիրները»,- ընդգծել է «Ժառանգությունից» պատգամավորը:



Նա նաեւ հաղորդել է, որ ի սկզբանե նախատեսված էր քննարկման առարկա դարձնել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին խնդիրների քննարկումը, ինչը նույնպես վերոհիշյալ պատճառով ժամանակավորապես դուրս է հանվել օրակարգից: «Այն, որ նիստի սկզբում ԵԽԽՎ-ն ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, իսկ ՀՀ եւ Թուրքիայի խնդիրները չէին ներգրավվել օրակարգում, նշանակում է, որ ԵԽԽՎ-ն ղեկավարվում է ոչ թե ժողովրդավարության կամ մարդու իրավունքների սկզբունքներով, այլ սեփական քաղաքական շահերով»,- նշել է Զարուհի Փոստանջյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---