Հակոբ Վարդեվառյան. Ի տարբերություն ՀՅ Դաշնակցության մենք ապատեղեկատվություն չենք տարածում

PanARMENIAN.Net - Ի տարբերություն ՀՅ Դաշնակցության մենք ապատեղեկատվություն չենք տարածում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության անդամ Հակոբ Վարդեվառյանը: Նրա խոսքով, վերջերս ՀՅԴ տարածած տեղեկատվությունն այն մասին, որ հայ-թուրքական Արձանագրությունների դեմ իրենց բողոքի ցույցին մասնակցել են Սփյուռքի շուրջ 1000 ներկայացուցիչներ, չի համապատասխանում իրականությանը: «Ես ունեմ տեսագրություններ, որոնց վրա հստակ երեւում է, որ բողոքի ցույցին մասնակցում էին 80 հոգուց ոչ ավել»,- ասել է Հակոբ Վարդեվառյանը: «Մեր կուսակցության մամուլն ամենաօբյեկտիվն է. եթե մեր բողոքի ցույցին 200 հոգի է մասնակցել, մենք գրում ենք 200, այլ ոչ թե 1000 կամ 5000»,- ասել է Հակոբ Վարդեվառյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---