Երեւանում, այն տան պատին, որտեղ տնային կալանքի տակ էր գտնվում Հովհաննես Թումանյանը, կտեղադրվի հուշաքար 5 հոկտեմբերի 2009 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Հովհաննես Թումանյանի երեւանյան տան-թանգարանի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 8-ին, Աբովյան 1/1 փողոցի վրա գտնվող շենքի պատին կտեղադրվի հուշատախտակ` 1921թ. գարնանը այս տանը մոտ մեկ ամիս ապրել է Հովհաննես Թումանյանը:Մարմարե հուշաքարին, որի հեղինակն է Սամվել Ղազարյանը, կգրվի` «Այս տանը 1921թ. գարնանը ապրել է մեծ բանաստեղծ` Հովհաննես Թումանյանը»: Հովհաննես Թումանյանը ժամանել է Երեւան ընդամենը 5 անգամ` շատ կարճ ժամանակով: 1921 թ-ի մարտի 20-ից մինչեւ ապրիլի 19-ը Հովհաննես Թումանյանը գտնվում էր Երեւանում, որտեղ գտնվում էր տնային կալանքի տակ: Ամսվա ընթացքում Թումանյանին այցելում են Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Վահան Մինահորյանը եւ եւ այլ հասարակական-քաղաքական գործիչներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |