27 մարտի 2002 - 23:13 AMT
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ ՄՈՏԱԿԱ ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
«Անդրնավթգազշին-Պրոմեթեւս» ընկերության ղեկավարությանը, որը Վանաձորի քիմիական համալիրի սեփականատերն է, հաջողվել է համաձայնության հասնել Ռուսաստանի «Գազպրոմ» կոնցերնի հետ` ձեռնարկության կարիքների համար օգտագործվող ներմուծվող գազի գների իջեցման վերաբերյալ: Այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ կտա 2-3 ամիսների ընթացքում վերագործարկել արտադրական հսկան: Ինչպես հայտնի է, հենց գազի բարձր գինն է դարձնում քիմիական համալիրի արտադրանքը անմրցունակ միջազգային շուկայում: Նախարարի խոսքերով քիմհամալիրի շահավետությունը կարելի է ապահովել, եթե գազի գինը չգերազանցի 35-40 դոլարը մի խորանարդ մետրի համար: «Գազպրոմը» վաճառում է մի խորանարդ մետր գազը 55 դոլարով: Նրա կողմից արված զգալի զիջումները կփոխհատուցվեն ձեռնարկության արտադրանքի առաքումների տեսքով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: