Հայ տեկվանդոիստները Դանիա են մեկնում մասնակցելու աշխարհի առաջնությանը10 հոկտեմբերի 2009 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հայ տեկվանդոիստներ Արման Երեմյանն (մինչեւ 78կգ) ու Արամ Սահակյանը (մինչեւ 87կգ) հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի եւ իրանցի մասնագետ Ռահիմ Սամեհիի ղեկավարությամբ կմասնակցեն աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-18 Կոպենհագենում (Դանիա): Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Տեկվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, այդ առաջնությանը երկու մարզիկները ոսկե մեդալի են հավակնում:«2002-ից մենք միջազգային առաջնություններում ոսկի չենք նվաճել: Իսկ այժմ մեր մարզիկները փայլուն մարզավիճակում են, եւ մենք միայն լավագույն արդյունքի հույս ունենք: Նշեմ, որ սկզբում ծրագրվում էր նաեւ Հայկազ Սամվելյանի ու Մաքսիմ Սահակյանի մասնակցությունը, սակայն նրանք վնասվածքներ ստացան եւ մենք նրանց չենք կարող ուղարկել մրցաշարին»,- ասել է Ղահրամանյանը: Հայկական պատվիրակությունը Դանիա կմեկնի հոկտեմբերի 12-ին, իսկ Երեւան կվերադառնա ամսի 18-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |