27 մարտի 2002 - 22:50 AMT
ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅԻՑ ԵՎՐՈՊԱ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՕՂԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2001 թվականին թմրամաֆիայի հետ միջազգային պայքարի միտումների վերաբերյալ զեկույցի համաձայն` Ադրբեջանը օգտագործում է իր տարածքը Միջին Ասիայից Եվրոպա թմրանյութերի տարանցման համար:Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը կվերածվի «տարանցման կարեւոր կետի» թմրանյութերի Աֆղանստանից, Միջին Ասիայով եւ Իրանով Ռուսաստան եւ Արեւմտյան Եվրոպա տարանցման ճանապարհին: Միեւնույն ժամանակ, թմրանյութ պարունակող բույսերի աճեցումը երկրում դեռեւս չի հասել զգալի մասշտաբների, բայց դրանց մշակելու փորձերը ակտիվանում են: «Ադրբեջանի մոտ 15 հազար բնակիչներ թմրանյութեր են օգտագործում »,- ասվում է զեկույցում: Ադրբեջանը հիշատակվում է նաեւ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` ամերիկյան փորձագետների եզրակացության համաձայն, այդ երկրում հերոինի վաճառքով զբաղվողների ցանկում առաջատար դիրքեր են գրավում ադրբեջանական, չեչենական եւ տաջիկական խմբավորումները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: