Եվրախորհրդարանի պատգամավորներն անհրաժեշտ են համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը10 հոկտեմբերի 2009 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին, Բրյուսելում Եվրախորհրդարանում Գերմանիայի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունից ընտրված պատգամավոր Էլմար Բրոկի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Ժխտողականությունն ու ժողովրդավարությունն Եվրոպայում» թեմայով խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցել են շուրջ 100 պատվիրակություններ, այդ թվում Եվրախորհրդարանի անդամներ, քաղաքական փորձագետներ, որոնք զբաղվել են ցեղասպանության ժխտողականության հետազոտություններով: Այս նախագիծը Ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի շրջանակային համաձայնագրի մի մասն է կազմում, որն ընդունվել է Եվրախորհրդի կողմից 2008թ. դեկտեմբերին: Ելույթով հասնդես եկան Եվրախորհրդարանի պատգամավորներ. Գերմանիայից` Էլմար Բրոկը, Ֆրանսիայից Ժան-Մարի Կավադան: Հոլոքոսթի զոհ, գերմանաբնակ հայտնի հրեա գրող Ռալֆ Ջորդանոն հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական հարաբերությունների վերականգնման միջոցով Անկարան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Խորհրդաժողովի բոլոր մասնակիցները ներկայացրեցին իրենց դիրքորոշումներն ու կարծիքները ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, եւ տարբեր համատեքստերում բազմիցս հայտարարվել է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի Թուրքիայի կողմից, հաղորդում է EAFJD-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |