ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՒԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՉԻ ՀԱՆԳԵՑՆԻ

PanARMENIAN.Net - Վրաստանը «ոչ մի դեպքում չի պատրաստվում զորք մտցնել Աբխազիա»: Այդ մասին այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն: Պաշտոնական Երեւանը նույնպես սպառնալիք չի տեսնում Աբխազիայում ռազմական գործողությունների վերսկսումից: Մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ի տեղեկություններն Աբխազիայում նոր պատերազմ սկսելու հնարավորության մասին, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Վրաստանում իրավիճակը պետք չէ գնահատել որպես պայթունավտանգ: Նրա խոսքերով` «Վրաստանում տիրող անկայունությունը, իհարկե ազդում է Հայաստանի իրավիճակին, սակայն անհանգստանալու առիթ չկա»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---