Սյուզի Քենտիկյան. Ես ուրախ եմ, որ արդեն երեք գոտի ունեմ եւ պատրաստ եմ նոր փորձությունների

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ, թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 51կգ) WBA եւ WIBF վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց աշխարհի ու կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը մեկնաբանել է հոկտեմբերի 10 կայացած մենամարտը, որտեղ «Մարդասպան թագուհին» մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթեց գերմանաբնակ թուրք բռնցքամարտիկ Յուլիա Սահինին 98:92, 96:94, 97:93 հաշվով:



«Մենամարտը շատ կոշտ ստացվեց, եւ բոլոր 10 ռաունդների ժամանակ ես պայքարեցի ամբողջ ուժով եւ չէի կարողանում շունչ քաշել, քանի որ անընդհատ շարժման մեջ էի: Ես շատ հարվածներ հասցրեցի, սակայն Յուլիան լավ էր պաշտպանվում: Ես ճիշտ օգտագործեցի իմ մտահղացումները եւ մարտավարության տեսակետից ճիշտ վարեցի մենամարտը: Ես ուրախ եմ, որ արդեն երեք գոտի ունեմ եւ պատրաստ եմ նոր փորձությունների»,-մեջբերում է Քենտիկյանին boxing.de-ն:



Այժմ հայ մարզուհու մարզիչ Մագոմեդ Շաբուրովն, իր հերթին, հաստատել է իր սաների խոսքերը` ընդգծելով, որ Սյուզիի համար հեշտ չէր:



«Մենամարտը դյուրին չէր, եւ Սյուզին սկզբում զգուշանում էր: Սակայն չորրորդ ռաունդից հետո, նա սկսեց բաց մենամարտել եւ առավելության հասավ Յուլիայի հանդեպ»,-ասել է Շաբուրովը:



Նշենք, որ Քենտիկյանն իր 26-րդ հաղթանակը տարավ (16-ը նոկաուտով), ինչպես նաեւ նվաճեց WBO առաջին գոտին կանանց շրջանում:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---