Oրերս «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, կբարձրացնի ՀՀ ղեկավարության հրաժարականի հարցը12 հոկտեմբերի 2009 - 20:05 AMT PanARMENIAN.Net - «Հենց այն, որ Հայաստանի իշխանությունները միջազգային հանրությունից լուրջ երաշխիքներ չեն պահանջում, որ Թուրքիայի քաղաքականությունը հետագայում էլ անփոփոխ է լինելու, հանգեցրեց նրան, որ Ցյուրիխում թուրքական կողմը փորձեց խախտել իր պարտավորությունները, ինչի մասին «Ժառանգություն» կուսակցությունը բազմիցս նախազգուշացրել էր»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:Սաֆարյանի խոսքով, Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրումը ցույց տվեց, որ հայ-թուրքական հարաբերությունների ճակատագիրը որոշում է ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան, այլ միջազգային հանրությունը: Նա նաեւ հաղորդել է, որ հոկտեմբերի 11-13 «Ժառանգություն» կուսակցության վարչությունը խորհրդաժողով կանցկացնի, որից հետո կուսակցությունը կհրապարակի իր դիրքորոշումը եւ հետագա քայլերը, կախված դասավորվող քաղաքական իրադրությունից, եւ «ամենայն հավանականությամբ, կբարձրացնի ՀՀ ղեկավարության հրաժարականի հարցը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |