12 հոկտեմբերի 2009 - 21:54 AMT
Թուրքիան ձգտում է ընդմիշտ թաղել պատմության հարցերը, որոնք առանց պատասխանի են մնացել
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տարածել է բաց նամակ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ, որում նշել է, որ Արձանագրությունները կարող են դառնալ վերջին գրառումը հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունների ժամանակագրության մեջ:
Իր նամակում Հովհաննիսյանը ընդգծել է, որ «սահմանների բացման» համար Հայաստանը բարձր գին է վճարում, այն ժամանակ, որ այլ քաղաքակիրթ ազգերը ստանում են դա անհատույց:
Նա նաեւ շոշափել է սահմանների ճանաչման հարցը, նշելով, որ Արձանագրություններում Հայաստանից պահանջվում է հրաժարվել հայ ժողովրդի պատմական իրավունքներից եւ «դե յուրե» ճանաչել Թուրքիայի «դե ֆակտո» սահմանները, որոնք գծվել եւ նախասահմանվել էին հաժ ժողովրդի ոչնչացման արդյունքում:
Հովհաննիսյանը ընդգծել է, որ Արձանագրությունները ներառում են ահաբեկչության երկկողմ քննադատումը, շրջանցելով Հայոց ցեղասպանության քննադատումը:
Նա մատնանշում է, որ Արձանագրությունները պահանջում են պահանջում են հարաբերությունների «պատմական հարթության երկխոսություն»: Այս քայլով, որը Հայոց ցեղասպանությունը «դատարկ արձագանքի սրահի» ներսում բանտելու կողմնակալ փորձ է, ոչ միայն ձեռնոց է նետվում Ցեղասպանության անառարկելի իրողության վրա, այլեւ ապահովվում է հայկական պետության մեղսակցությունը` Թուրքիային ազատելու իր ցեղասպան գործողությունների համար որեւէ պատասխանատվությունից:
Խոսելով խորհրդարանում այդ փաստաթղթերի վավերացման մասին, նա նշեց, որ այդ հանգամանքը հակասում է սովորական դիվանագիտական պրակտիկային, որտեղ երկրների միջեւ պաշտոնական հարաբերությունները հաստատվում են ուղակի փաստաթղթերին հանձմամբ:
Նամակի հեղինակը վստահ է, որ ներկայիս Արձանագրությունները ոչ մի քայլով չեն մոտեցնի Հայաստանը լիակատար հաշտեցման:
Իր ուղերձում Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծել է, որ Արձանագրությունների նպատակն է նաեւ ընդմիշտ «թաղել» պատմության հարցերը, որոնք առանց պատասխանի են մնացել: