«Գազպրոմ Էքսպորտի» հետ բանակցություններ են ընթանում Հայաստան առաքվող գազի սակագնի իջեցման շուրջ

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդի» գործընկերը հանդիսացող «Գազպրոմէքսպորտի» հետ բանակցություններ են ընթանում Հայաստան առաքվող գազի սակագնի իջեցման շուրջ, PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքերով, ըստ երկարաժամկետ պայմանագրի, նախատեսվում է սակագնային քաղաքականության փուլային տարբերակ:



Սարդարյանը տեղեկացրել է, որ պայմանագրում նշվում է, որ 2010թ. ապրիլի 1-ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը 1000 խմ գազի գինը կկազմի 200 դոլար, իսկ ապրիլից, այսինքն հաջորդ փուլից, հնարավոր է նաեւ այդ սակագնի նվազում: «Այժմ «Գազպրոմ Էքսպորտի» հետ բանակցություններ են ընթանում ՌԴ-ից Հայաստան առաքվող գազի սակագնի նվազեցման շուրջ»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ նա չի նշել հաջորդ փուլի համար նախատեսվող նոր գինը:



Գնային քաղաքականության փոփոխման հարցերը քննարկվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---