13 հոկտեմբերի 2009 - 18:28 AMT
Երեւանյան դպրոցներից մեկը կանվանակոչվի հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի անունով
«Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում, 2010 թ-ին երեւանյան դպրոցներից մեկը կանվանակոչվի հայ բարերար, XX դարի կեսերի խոշոր նավթային մագնատի Գալուստ Գյուլբենկյանի անունով: Այդ մասին հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Նախարարի խոսքերով, նախատեսվում է Գյուլբենկյանի կյանքի մասին ֆիլմ նկարահանել, որը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Բացի այդ, հանրապետության դպրոցներում կանցկացվեն ճանաչողական դասախոսություններ Գյուլբենկյանի մասին:
Գալուստ Գյուլբենկյանը` անգլահայ ձեռնարկատեր եւ միլիոններ, XX դարի կեսերի խոշորագույն նավթարդյունաբերող, բարերար էր: Ծնվել է մարտի 23-ին 1869 թ-ին` Ստամբուլում: XX դարի սկզբում ակտիվ մասնակցել է համաշխարհային նավթի արդյունաբերության գործում, օգնելով աշխարհի խոշորագույն ընկերություններին օպտիմալացնել արդյունահանումը: 1907 թ-ին նրա աշխատանքի արդյունքում դանիական եւ բրիտանական նավթային ընկերությունները միաձուլվեցին Royal Dutch Shell ընկերության շրջանակներում: Իր կատարած աշխատանքի համար նա ստացավ նոր ընկերության բաժնետոմսերի 5 %-ը: Հետագայում նա մասնակցել է այլ նավթային ընկերությունների ստեղծմանը, որպես վարձատրություն միշտ ստանալով 5%: Դրա համար նա ստացավ «Պարոն 5 % մականունը»: Լիսաբոնում հիմնել է Գյուլբենկյան հիմնադրամը:
1922 թ-ին Լոնդոնում կառուցել է Սուրբ Սարգիս եկեղեցին: 1929 թ-ին վերականգնել է Տիրոջ Գերեզմանի եկեղեցին եւ իր անձնական հավաքածոից պատրիարքարանին է նվիրել հին հայկական արվեստի գործերի զգալի մասը:
1920-ական թ-ների վերջը, խորհրդային կառավարությունը արդյունաբերության զարգացման համար զգալով արտարժույթի պակաս` որոշեց լրացնել բյուջեն թանգարանային հավաքածոների վաճառքի հաշվին: Առաջին գնորդն Գալուստ Գյուլբենկյանը էր:
Գյուլբենկյանը վախճանվել է հուլիսի 20-ին 1955 թ-ին` Լիսաբոնում: