Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը դառնում է տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի համար13 հոկտեմբերի 2009 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտարարել էինք 2009 թվականի սեպտեմբերի 18-ի մամլո թողարկման մեջ , Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը պլանավորում է դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) տարածաշրջանային կենտրոն`ԱՊՀ երկրներում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ բանկերին տրամադրելով ՏՏ սպասարկում: Այօր մենք ուրախ ենք հայտարարել, որ սկսած 2009 թվականի սեպտեմբերից, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի «Էյչ-Էս-Բի-Սի ունիվերսալ բանկային ծրագիրը» («HSBC Universal Banking» «HUB») սպասարկող յոթ ծրագրավորողներից բաղկացած թիմն ընդլայնել է իր գործառնությունները` աջակցելով Վրաստանում, Ղազախստանում - Ռուսաստանում Էյչ-Էս-Բի-Սի բանկերի համապատասխան բաժիններին, այսպիսով դառնալով «Տարածաշրջանային Աջակցության Թիմ»:Վերոհիշյալ ծրագիրը Էյչ-Էս-Բի-Սի Խմբի սեփականությունը հանդիսացող համակարգչային ծրագրերի փաթեթ է: Այն ապահովում է բանկային - ներդրումային գործառնությունների լայն շրջանակ, բավարարում է տարբեր երկրներում հաճախորդների բանկային պահանջները, ինչպես նա- նպաստում է գործառնություններն արդյունավետ դարձնելու հարցում: Ներկայումս, այս ծրագիրը տեղադրված է 63 երկրներում, որի միջոցով իրականացվում են տարեկան 764 միլիոն գործառնություններ` սպասարկելով աշխարհի 10 միլիոն հաճախորդների ակտիվ հաշիվներ: Հայաստանում հիմնված «Տարածաշրջանային Աջակցության Թիմը», տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տիրապետելով բարձրակարգ գիտելիքների - փորձառության, տարածաշրջանի Էյչ-Էս-Բի-Սի բանկերին աջակցելու նպատակով կիրականացնի մի շարք կար-որ գործառնություններ: 2010 - 2011 թվականներին թիմը պլանավորում է ընդլայնել իր սպասարկման շրջանակները դեպի Կենտրոնական, Ար-մտյան - այլ Եվրոպական երկրներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |