Թե Հայաստանը, եւ թե Թուրքիան պետք է լուրջ աշխատանք կատարեն Արձանագրությունների վավերացման համար13 հոկտեմբերի 2009 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումը կարեւոր քայլ է, որը սկզբունքորեն փոխում է Երեւանի ու Անկարայի փոխհարաբերությունների ֆոնը: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներն ու իրողությունները» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այդ Արձանագրությունների ստորագրումը ճանապարհի ավարտը չէ, դա միայն սկիզբն է: Առջեւում վավերացումն է Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից, եւ այդ փուլում կարող են ստորջրյա քարեր ի հայտ գալ»,- նշել է քաղաքագետը: Նա ավելացրել է, որ վավերացումից հետո վրա կհասնի «ճանապարհային քարտեզի» իրականացման հերթը, եւ ընդգծել է, որ պատմության մեջ նման քարտեզները քիչ չեն, որ այդպես էլ չեն իրականացվել: «Հավանականությունն այն բանի, որ գործընթացը կիրականացվի, զրոյի է հավասար: Հույս կա, բայց երկու կողմերն էլ պետք է լուրջ աշխատանք կատարեն Արձանագրությունների վավերացման համար: Այդժամ արդեն կարելի է հուսալ, որ սահմանի բացումը տեղի կունենա»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, Հայաստանի հասարակության մեջ դինամիկա կա Թուրքիայի հետ գործընթացի առնչությամբ, եւ այդ դինամիկան կարող է փոխվել: «Ելնելով դրանից, երկու կողմերի ցանկացած անփույթ գործողություններ կամ քաղաքական գործիչների քայլեր կարող են ազդել բնակչության լայն շերտերի վրա հայ-թուրքական գործընթացի առնչությամբ»,- ասել է քաղաքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |