Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն այսօր մեկնարկում է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն այսօր մեկնարկում է պատմության մեջ առաջին մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, որն անցնելու է Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում հոկտեմբերի 11-18-ը: Հայաստանի հավաքականը կներկայացնեն 9 ծանրամարտիկներ յոթ քաշային կարգում:



Հոկտեմբերի 13-ին տղամարդկանց մրցաշարի շրջանակներում տեղի կունենան մրցումներ միջեւ 56 կգ քաշային կարգում, որտեղ Հայաստանը կներկայացնի Սմբատ Մարգարյանը:



Հայաստանի հավաքականի կազմը`



Սմբատ Մարգարյան-մինչեւ 56 կգ ք/կ

Վանիկ Ավետիսյան-մինչեւ 62 կգ ք/կ

Դավիթ Մուրադյան-մինչեւ 69 կգ ք/կ

Աղասի Աղասյան-մինչեւ 77 կգ ք/կ

Արաիկ Միրզոյան-մինչեւ 77 կգ ք/կ

Արամ Անդրիկյան-մինչեւ 85 կգ ք/կ

Աղվան Մելիքյան-մինչեւ 85 կգ ք/կ

Վարդան Դավթյան-մինչեւ 56 կգ ք/կ

Ռուբեն Ալեքսանյան-+105 կգ ք/կ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---