13 հոկտեմբերի 2009 - 20:31 AMT
Հայաստանում ռուսական ռազմակայանների հարցը կարելի է լուծել առանց վնասելու Երեւանի, Մոսկվայի ու Անկարայի շահերին
Անկասկած, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է եւ շատ կարեւոր է, որ դա Երեւանի ու Անկարայի կամավոր ընտրությունն է: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական դասավորություն Արեւելքում. հայ-թուրքական մերձեցում, խնդիրներ ու իրողություններ» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային կենտրոնի ղեկավար Ռամիլ Լատիպովը:
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ մեզ, անշուշտ, մտահոգում է հանրապետության տարածքում գտնվող ռազմակայանների ճակատագիրը, սակայն, մենք կարծում ենք, որ եղբայրական հարաբերությունները Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ թույլ կտան լուծել այդ հարցն առանց վնասելու Երեւանի, Մոսկվայի ու Անկարայի շահերին»,-ասել է Լատիպովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը դեմ է զինված հակամարտություններին Կովկասում: «Մոսկվան կողմ է հայ-թուրքական մերձեցմանը, եւ մենք պատրաստ ենք այդ ճանապարհին աջակցել ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային»,-ասել է նա: