Նշանակվել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի գործով դատական քննության օրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում քրեական գործն` ըստ մեղադրանքի «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով եւ 316 հոդվածի 1-ին մասով, դատական քննության նշանակելու մասին: Համաձայն նշված որոշման` վերոհիշյալ քրական գործի դատական քննությունը նշանակվել է 2009 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-ին, Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 24/1 շենքի դատական նիստերի թիվ 1 դահլիճում (Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան), դռնբաց դատական նիստում: Վերոնշյալ որոշմամբ մեղադրյալ Ն.Փաշինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ: Այդ մասին հաղորդում է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---